10 անհավատալի փաստեր «Տիտանիկ»-ի կործանման մասին, որոնք շատ քչերին է հայտնի

1912 թվականի ապրիլի 10-ին «Տիտանիկ»-ը Սաութհեմփթոնից սկսեց իր առաջին ուղևորությունը։ Ֆրանսիական Շերբուրում և իռլանդական Քվինսթաունում կանգառ կատարելուց հետո նավը դուրս եկավ Ատլանտյան օվկիանոս 1317 ուղևորներով և 908 անձնակազմի անդամներով։

Նավը ղեկավարում էր նավաապետ Էդվարդ Սմիթը։ Ապրիլի 14-ին «Տիտանիկ»-ի ռադիոկայանն ընդունեց յոթ սառցային նախազգուշացում, սակայն նավը շարունակեց ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։

 

Ապրիլի 14-ին ժամը 23։39-ին առաջ նայողները նավապետական կամրջակ հաղորդեցին ուղիղ նավուղու վրա գտնվող այսբերգի մասին։ Մեկ րոպե չանցած տեղի ունեցավ բախումը։ Ստանալով խոշոր ճեղքեր՝ նավն սկսեց խորտակվել։ Քանի որ փրկամակույկներում տեղը բավականացնում էր միայն նավի վրա գտնվողների կեսին տեղավորելու համար, դրանցում առաջին հերթին տեղավորում էին կանաց և երեխաներին։ Ապրիլի 15-ին, ժամը 2։20-ին երկու մասի բաժանված «Տիտանիկ»-ը խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք: 712 փրկված մարդկանց օգնության հասավ «Կարպատիա» շոգենավը։

  Կորած բանալի

Նավի մեկնումից օրեր առաջ անձնակազմից հեռացվել է սպաներից մեկը, որ, պատահմամբ մոռացել է փոխանցել հեռադիտակենրի պահեստի բանալին իրեն փոխարինող և ավելի փորձառու սպաին։ Նավաբեկությունից հետո կենդանի մնացած սպան պնդել է, որ եթե իրենք հեռադիտակենր ունենաին, ապա շատ ավելի վաղ կնկատեին այսբերգը և կկարողանաին փրկել նավը։

Նավապետի սխալ ընտրություն

Էդվարդ Ջոն Սմիթը շատ փորձառու և հմուտ նավապետ էր, իսկ Տիտանիկով Ատլանտյան օվկիանոսը հատելը նրա վերջին նավագնացությունն էր։ Առաջին հայացքից նավապետի ընտրություն պատշաճ է, սակայն իրականում Սմիթը ընդհանրապես փորձ չուներ շոգենավերի հետ աշախատելու մեջ։ 62 տարեկան լինելով, նա պատրաստ չէր նոր հնարքներ սովորել, ինչի պատճառով էլ մի շարք սխալ հրահանգներ է տվել անձնակազմին։ Ամենասխալ հրահանգը այբերգներով հարուստ հատվածում առավելագույն արագությամբ շարվելն է եղել։ Չնայած դրան, նա պահել է նավապետական էթիկան և մնացել նավում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ