Մի շարք նոր նշանակումներ՝ ոստիկանության տարբեր բաժիններում

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը մի շարք նոր նշանակումներ է արել ոստիկանության տարբեր բաժիններում. տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանը:

Ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հակոբյանը:

Ոստիկանության Արագածի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Ամրիխանյանը:

Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Սասուն Հարությունյանը:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Ղարիբ Հովսեփյանը:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյյանը:

Ոստիկանության Տաշիրի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Արամ Չթչյանը։

Ոստիկանության Կոտայքի բաժնի, Գառնիի բաժանմունքի պետ է նշանակվել ոստիկանության կապիտան Գևորգ Բուռնազյանը:

Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վաղինակ Ավետիսյանը:

Ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սերգո Մարկոսյանը:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Հակոբյանը:

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Մամիկոնյանը:

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ