Որ տարիքից սկսած երեխային կարելի է հերթագրել մանկապարտեզ ընդունվելու համար

Մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը վերսկսվել է մայիսի 10-ից։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու, հերթագրման ցանկերը հրապարակելու, երեխայի հերթին հետևելու և քաղաքացիներին առցանց հերթագրման հնարավորություն ապահովելու նպատակով պետք է անցնել mankapartez.yerevan.am կայք։

Առցանց հերթագրման դիմում կարող է ուղարկել երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը՝ գրանցվելով mankapartez.yerevan.am կայքում:

Գրանցումը կատարվում է մեկ անգամ և հնարավորություն է տալիս օգտվողին հետևել դիմումի կարգավիճակին և առցանց հերթագրված երեխայի հերթին:

Առցանց դիմում հնարավոր է ուղարկել, եթե երեխան տվյալ պահի դրությամբ չի հաճախում կամ հերթագրված չէ Երևանի քաղաքապետարանի ենթակայության որևէ մանկապարտեզում:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրվում են 2 տարեկանը լրացած և մինչև 6 տարեկան երեխաներ:

Հերթագրման համար անհրաժեշտ է.

երեխայի ծննդյան վկայականը,
ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ,
հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:
Առցանց հերթագրման համար ծնողը գրանցվում է կայքում և լրացնում դիմումը՝ կցելով վերոնշյալ փաստաթղթերի պատճենները:

Մանկապարտեզում հերթագրվելու դեպքում ծնողը ներկայացնում է վերոնշյալ փաստաթղթերի բնօրինակները և լրացնում է դիմում:

Առցանց հերթագրման դիմում ուղարկելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն, մշակման փուլ անցնելով, հաստատվում կամ մերժվում է:

Ոչ աշխատանքային օրերի և ժամերի ստացված առցանց դիմումները մուտքագրված են համարվում հաջորդող առաջին աշխատանքային օրվա 09:00 -ից:

Ինչպես նաև, եթե դիմումի ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18-00-ին համաձայն ՀՀ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի:

Մանկապարտեզում հերթագրման դիմում գրելու դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է երեխայի հերթագրումը համակարգում

Կայքի գլխավոր էջում «Հետևել հերթին» հատվածում անհրաժեշտ է ընտրել մանկապարտեզը, օրացույցի օգնությամբ նշել հերթագրված երեխայի ծննդյան օր/ամիս/տարի տվյալները և մուտքագրել ծննդյան վկայականի սերիան և համարը 2 հայերեն տառ 6 թվային նիշ հաջորդականությամբ առանց բացատ՝ օրինակ ԱԱ000000:

Հերթագրելիս ՀՀ ծննդյան վկայականի բացակայության պարագայում ՀՀ անձնագիր ներկայացնելու դեպքում՝ 2 անգելերն տառ 7 թվային նիշ՝ օրինակ AA0000000, ՌԴ ծննդյան վկայականի դեպքում՝ հռոմեական թիվ, գիծ, 2 ռուսերեն տառ և 6 թվային նիշ՝ օրինակ IV-МЮ000000

Բացված էջում կարող եք տեսնել նշված մանկապարտեզի տվյալ տարեթվի հերթը և Ձեր երեխայի անուն ազգանունը իր հերթական համարի տակ:

Նշում. Եթե հերթագրումը կատարվել է առցանց՝ հերթին կարելի է հետևել նաև մուտք գործելով օգտատիրոջ անձնական էջ և բացելով «Հերթագրված երեխաներ» հղումը:

Երեխայի հերթը հասնելու դեպքում ծնողի հետ կապ է հաստատվում դիմումի մեջ նշված կոնտակտային տվյալներով:

– դիմումի մեջ նշված հեռախոսահամարին կատարվում է զանգ

– դիմումի մեջ նշված բջջային համարին ուղարկվում է կարճ հաղորդագրություն /sms/

-դիմումի մեջ նշված էլեկտրոնային հասցեին ուղարկվում է ծանուցման նամակ

Նշում. Անհրաժեշտ է մեծ ուշադրությամբ լրացնել կոնտակտային տվյալները, որպեսզի ընդունելության ժամանակ հնարավոր լինի կապ հաստատել ծնողի հետ:

Ծնողները երեխաներին մանկապարտեզներում ընդունելության համար հերթագրել կարող են այստեղ՝ լրացնելով պահանջվող տեղեկատվությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ