Արմեն Աշոտյանը բացատրություն է տվել զինվորական քննչական գլխավոր վարչությունում

ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երեկ ներկայացել է Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականների և տեղեկատվության համար «բացատրություն» տալու:

ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադեւոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Աշոտյանը հրավիրվել է զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ ընտրություններում զինվորների ներգրավվման վերաբերյալ իր հայտարարությունների համար։

Զինվորական քննչական գլխավոր վարչությունից մեզ հայտնեցին, որ Արմեն Աշոտյանը ներկայացել է եւ բացատրություն տվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ