Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում աղտոտված ջրի մեջ հայտնաբերվել է ժանգի մասնիկներ, վթարի աղբյուրը չի գտնվել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քաղաքացիները ահազանգում են, որ խմելու ջուրը աղտոտված է և տարօրինակ գույն ունի։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց «Վեոլիա Ջուր ՓԲԸ»-ի հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ տեղյակ են նշված խնդրից, փորձում են կարգավորել։ Մասնագետներն արդեն փորձանմուշներ են վերցրել, բնակիչներից որևէ մեկը բուժհաստատություն չի դիմել։

«Ահազանգ է ստացվել, որ ջուրը կարծես ժանգոտված է։ Բնականաբար, ահազանգի հետքերով մեր ջրի որակի լաբորատորիայի աշխատակիցները բողոք ներկայացնող քաղաքացիների տուն, հիմնարկներ են մեկնել, փորձանմուշները ստուգել»։

Սարգսյանը տեղկացրեց, որ լաբորատորիայից պատասխանների համաձայն՝ առողջության համար ուղիղ վտանգ չի ներկայացնում աղտոտված ջուրը։ Հաստատվել է, որ ջրի մեջ կա նաև ժանգի մասնիկներ, որը վկայում է այն մասին, որ ընկերության ցանցում՝ ինչ որ տեղ կա գաղտնի վթար, որտեղից ժանգ է ներթափանցում։ Թե որտե՞ղ է վթարը, այս պահին դեռ չի պարզվել, բայց համակարգով ստուգում են ջրագծի հետագիծը՝ հասկանալու, որտեղից կարող է խնդիր լինել։ Օգտագործում են բոլոր հնարավոր տեխնիկական միջոցները՝ գտնելու «թաքնված վթարը»։

«Վթարների մի զգալի մասի ժամանակ ջուրը արտահոսում է, իսկ այս պարագայում ջուրը մակերես դուրս չի գալիս, դրա համար հատուկ սոնոգրաֆիկ սարքեր են պետք՝ հասկանալու որտեղ է արտահոսքը։ Անկախ ամեն ինչից պետք է գտնենք վթարը և վերացնենք։ Որևէ անձ բուժհաստատություն չի դիմել»։

Այս պահին հստակ չէ՝ վարչական տարածքում կլինի ջրանջատում, թե ոչ։ Ահազանգերն էլ եղել են դեռևս միայն Քանաքեռ-Զեյթունից։

«Աստեղ ստանում են Կաթնաղբյուրի բարձրորակ ջուր, բայց քանի որ երեք ջրատարով է գալիս, հնարավոր է տարբեր ուղղություններ լցվի, ոնչ որ տեղ վթար լինի»,- ասաց Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ