«Իզմիրլյանում» բռնաճնշումների ենթարկված բժիշկները արցախյան պատերազմի ողջ ընթացքում խնամել են հարյուրավոր զինվորների

«Իզմիրլյան» ԲԿ-ում Չարչյանի կողմից բռնաճնշումների ենթարկված բժիշկներն ու բուժաշխատողները ամբողջ արցախյան պատերազմի ընթացքում բուժել և խնամել են հարյուրավոր զինվորների, փրկել շատերի կյանքը։ Այս մասին մեր հետ զրույցում պատմեց «Իզմիրլյանի» բուժաշխատողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Նա նաև ասաց, որ գոնե այս հանգամանքը հաշվի առնելով, իրենց նման ճնշումների չպիտի ենթարկեր Չարչյանը։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը պարտադրում է մասնակցել կիրակի օրը կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Նա սպառնում է աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, և եթե որևէ մեկը չկատարի իր «խնդրանքն ու պահանջը» և չմասնակցի ընտրություններին, ապա կարժանանա «շատ կոշտ վերաբերմունքի և համարժեք պատասխան կստանա»։

«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները և տեսնելու եմ՝ ով է գնացել ընտրության և ով չի գնացել»,- հրապարակված ձայնագրությունում ասում է Արմեն Չարչյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ