Արտաշարի դպրոցում 2 դասասենյակ անվանակոչվել է 44–օրյա պատերազմում զոհված Մելիքի եւ Գառնիկի անուններով

Արմավիրի մարզի Արտաշարի միջնակարգ դպրոցի 2 դասասենյակ անվանակոչվել է Արցախյան 44–օրյա պատերազմում զոհված երկու շրջանավարտների՝ Մելիք Խաչատրյանի և Գառնիկ Ֆելիքսի Հակոբյանի անուններով։

Դպրոցում «Նախնական զինվորական պատրաստության» եւ Հայոց պատմության դասասենյակների բացման արարողությունը սկսվել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու քահանա Տեր Տաթևի օրհնությամբ։

Ներկա էին զոհված տղաների ծնողները, հարազատները, աշակերտական և ուսուցչական կազմը, համայնքի բնակիչները, համայնքապետ Մ. Օհանյանը։ Աշակերտները ներկայացրել են դրվագներ պատերազմյան թոհուբոհից, խոսել են հերոսների անունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ