«10 տարի ունեիք, դուք ուզեցիք Կոնդի ամառանոցները վերականգնողական կենտրոն սարքեք, էս ժողովուրդը ասեց չէ՞…». Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Քոչարյանն այսօր հայտարարել է, որ Կոնդի ամառանոցները պետք է սարքել վերականգնողական կենտրոն վիրավորների համար։
«Իյա՛, իրո՞ք …». կասեր դասականը:

Կոնդի ամառանոցները 1998-2008 թվականներին էլ կային, դրանից առաջ էլ, հետո էլ … բա սարքեիք, ու՞մ էիք սպասում։
Առնվազն 10 տարի ժամանակ ունեիք, էն ժամանակ էլ վիրավորներ ու հաշմանդամներ ունեինք Արցախյան առաջին պատերազմից։

Դուք ուզեցիք վերականգնողական կենտրոն սարքեք, էս ժողովուրդը ասեց չէ՞։

Հա … ճիշտ է, էն ժամանակ տուն չունեիք, ապրելու այլ տեղ չունեիք, իսկ հիմա… իսկ հիմա աֆրիկյան էկզոտիկ կենդանիներ եք թամբում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ