Հայտնի է ժամը 13.00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք քանի մեքենա է տեղափոխվել

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

Ժամը 13.00-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 տրանսպորտային միջոց, որոնցից 13-ի ղեկին եղել են անչափահասներ։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց: Կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», — ասված է ՃՈ հաղորդագրությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ