Ժիրինովսկին կարծում է, որ մանկությունը պետք է երկարացնել մինչեւ 30 տարեկան. նրանք ոչինչ չեն հասկանում

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է մանկական տարիք համարել մինչեւ 30 տարեկանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եկեք տարիքն ավելացնենք. երեխա կհամարվեն նրանք, ում 30 տարին չի բոլորել։ Նրանք ոչինչ չեն հասկանում մինչեւ 30 տարեկանը, նրանք բոլորը երեխաներ են»,- Պետդումայի լիագումար նիստում դիմել է նա պատգամավորներին Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Ժիրինովսկին առաջարկել է ավագ սերունդ համարել նրանց, ովքեր բոլորել են 70-ը։ «Իսկ միջին (սերունդը) ամենաոսկին է։ Աշխատեք, 35-ն անց ընկերներ, ամբողջ հույսը ձեզ վրա է»,- ասել է նա։

Անցած տարվա դեկտեմբերին Պետդուման ընդունեց օրենք երիտասարդության տարիքը մինչեւ 35 տարեկան ներառյալ բարձրացնելու մասին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ