Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են, բայց չի հաջողվել ԴՆԹ անջատել․ ԱՆ

Համաձայն ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» տվյալների՝ այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Ունենք 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը, այս պահի դրությամբ 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ նույնականացված են, դրանք փոխանցվել են համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար»,-նշվում է ԱՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում է ներողություն խնդրել բոլոր հարազատներից:

«Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,-ասել է նա, ապապ հավելել, որ արձանագրված փաստի առնչությամբ կիրականացվի ծառայողական քննություն համապատասխան հետևանքներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ