Պատահական անցորդը փրկել է 2 երեխաներին այրվող բնակարանից

Սովեցկ քաղաքի Ժուկովսկի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որում գտնվել են երեխաներ․ 4 տարեկան տղա և 15-ամյա աղջիկ:

Ինչպես գրում է «Կալինինգրադ №1» ալիքը, երբ հրդեհ է բռնկվել, երեխաները փակվել են սենյակներից մեկում: Տեղի բնակիչ Ալեքսանդր Ստեփանովը շտապել է օգնության: Ճանապարհային ոստիկանության երկու սպաների՝ Պետեր Շիշկինի և Դմիտրի Կոզլովի հետ միասին նրանք փրկել են երեխաներին այրվող բնակարանից:

«Ես գնում էի կամգառ, երբ հանկարծ նկատեցի ծուխը և մարդկանց, որոնք չէին կարողանում դուրս գալ բնակարանից, նաև լսեցի, որ այնտեղ երեխաներ կան: Ես չհապաղեցի. Ինքս փորձեցի բարձրանալ: Եվ դա ինձ մոտ ստացվեց»,-ասել է Ալեքսանդրը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ