Չինաստանում անհայտ անձը ներխուժել է մանկապարտեզ և վնասել երեխաներին․16 երեխա է տուժել

Չինաստանում անհայտ անձը բարձրացել է մանկապարտեզի ցանկապատի վրայով և հայտնվել խաղահրապարակում, որտեղ խաղալիս են եղել երեխաները: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, նա հարձակվել է երեխաների վրա և վնասել նրանց։

Հայտնի է, որ վիրավորել է 16 երեխա, դանակահարվել են նաև երկու դաստիարակները, ովքեր փորձել են երեխաներին փրկել հարձակվողից:

Հանցագործը արդեն բերման է ենթարկվել: Բժիշկները խոստացել են ավելի ուշ տեղեկություններ տրամադրել տուժածների վիճակի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ