Անկարգություններ Երուսաղեմում․ կա առնվազն 105 վիրավոր

Արաբ և հրեա երիտասարդների միջև բախումներ են տեղի ունեցել Երուսաղեմում՝ Հին քաղաքի Շխեմի դարպասների մոտ, հայտնում է RIA Novosti-ն։ Ոստիկանությունը փորձել է կանխել՝ կիրառելով ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ։

Ռամադան ամսի երեկոյան աղոթքի ավարտից հետո հարյուրավոր երիտասարդ մուսուլմաններ ցույց են արել դարպասների մոտ և սկսել քարեր ու շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ձերբակալություններ են կատարվել։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ ցույցը եղել է անօրինական, մասնակիցներին խնդրել են հեռանալ։ Այդ ժամանակ անկարգությունների վայր է շարժվել իսրայելական աջ ծայրահեղական հայացքներով երիտասարդների խումբը։ Ընդհարումների հետևանքով առնվազն 105 պաղեստինցի վնասվածքներ է ստացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ