Ինչպես դադարել լինել նրա սիրուհին եւ վերջապես հեռանալ ամուսնացած տղամարդուց

Ոչ ոք հատուկ չի սիրահարվում ամուսնացած տղամարդուն։ Եվ ընդհանրապես, հնարավո՞ր է հատուկ սիրահարվել: Առավել եւս իմանալով, թե ինչ դժվարություններ է դա ձեզ խոստանում:

Բայց չնայած լավագույն մտադրություններին, մի օր կարող ես հասկանալ, որ անվնաս սիրախաղը վերածվել է բուռն սիրավեպի։ Եվ նույնիսկ եթե նա քեզ փոխադարձաբար է պատասխանում, դժվար թե դա ավարտվի որևէ լավ բանով։

Պարզապես հեռանալ տղամարդուց եւ հեռանալ ամուսնացած տղամարդուց, դրանք տարբեր բաներ են: Ամուսնացած տղամարդուց՝ ավելի բարդ է։ Քանի որ դու նրան տեսնում ես նրան ոչ հաճախ և միայն լավագույն պահերին։ Նա չի հասցնում ձանձրացնել քեզ ու բաժանվել դու ուզում ես ոչ թե այն պատճառով, որ այլևս չես սիրում, այլ այն պատճառով, որ քեզ չափազանց ցավ է պատճառում դա շարունակելը։ Եվ ահա, թե ինչ պետք է անել:

1. Սկսիր հանդիպել ուրիշների հետ

Տարբերակներից մեկը՝ այլ մեկին սիրահարվելն է, ցանկալի է՝ չամուսնացածին: Հետաքրքիր է, որ շատ կանայք, ովքեր կապված են ամուսնացած տղամարդկանց հետ, զարմանալիորեն հավատարիմ են նրանց: Բայց չէ որ նա քեզ հավատարիմ չէ, և դու պարտավոր չես նրան նվիրված լինել։

Բացիր քեզ նոր հնարավորությունների համար։

2. Խնդրիր նրանից ֆինանսական աջակցություն

Եթե դու երբեք նրանից չես խնդրել գումար կամ նվեր, սկսիր խնդրել: Իսկ եթե խնդրել ես, ապա խնդրիր ավելին: Ժամանակի ընթացքում դա կսկսի նյարդայնացնել նրան,եւ նա ինքը կարող է հեռանալ քեզանից:

3. Անցկացրու նրա հետ ավելի շատ ժամանակ

Երբ դուք ավելի շատ ժամանակ եք անցկացնում միասին եւ ավելի երկար, դուք կարող եք տեսնել միմյանց իրական, նյարդայնացնող սովորություններով հանդերձ, վատ տրամադրությամբ: Եվ դու ինքդ կարող ես զարմանալ տեսածիցդ։ Դու կտեսնես նրան այնպիսին, ինչպիսին կա:

4. Եղիր այնպիսին, ինչպիսին կաս

Մի վախեցիր ցույց տալ նաև քո վատ կողմերը: Ի վերջո, եթե դու չվախեցնես նրան, ապա գոնե կստուգես, թե արդյոք նա պատրաստ է սիրել քեզ ցանկացած ձևի մեջ: Բողոքիր, լաց եղիր, բղավիր, նրանից ինչ-որ բան պահանջիր։ Մի խոսքով՝ եղիր սիրահարված կին։

5. Եվ ավելի շատ սիրիր քեզ

Սիրահարվիր ինքդ քեզ։ Եվ հարցրու ինքդ քեզ, թե ինչու ես նրանից ընդունում այդ ուշադրության փշրանքները։ Հիշեցրու քեզ, որ դու արժանի ես սիրո, իրական և լիարժեք հարաբերությունների։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ