Վանդալիզմ Նոր Երզնկայում. այնտեղ խաչքարեր են ջարդվել

Այսօր «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։

Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։

Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, եւ ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում եւ չեն գտնվում կազմակերպության պահպանության ներքո, մարզային ծառայության պատասխանատուները փաստն արձանագրելուց հետո, համապատասխան միջոցներ են ձեռնարկել, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ