ԱՄՆ-ը խորհուրդ է տվել զգույշ լինել ՌԴ-ի և Ուկրաինայի որոշ շրջաններում թռիչքներ իրականացնելիս

ԱՄՆ-ի ավիացիոն դաշնային վարչությունն ամերիկյան ավիաընկերություններին խորհուրդ է տվել հատուկ զգուշավորությամբ իրականացնել թռիչքները Ռուսաստանի և Ուկրաինայի որոշ շրջանների երկնքով, փոխանցում է TASS-ը։

Խորհուրդ է տրվում հատուկ զգուշավորություն դրսևորել Կիևի, Դնեպրի և Սիմֆերոպոլի, ինչպես նաև դրանցից մինչև 100 ծովային մղոն հեռավորության վրա գտնվող Մոսկվայի և Դոնի Ռոստովի թռիչքային տեղեկատվության շրջաններում, շրջաններից կամ դրանց վրայով թռիչքներ կատարելու դեպքում։

Նշվում է, որ դա կապված է թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերի հետ՝ ՌԴ-Ուկրաինա հարաբերությունների էսկալացայի ֆոնին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ