ԱԽ քարտուղարը նոր փակագծեր է բացում Օնիկ Գասպարյանի և Փաշինյանի՝ փոխադարձ մեղադրանքների շուրջ. factor.am

Հարցազրույց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

-Պարո՛ն Գրիգորյան, Անվտանգության խորհրդի գրասենյակը երեկ գաղտնազերծեց նիստից փաստաթղթեր, որոնք գալիս են հաստատելու վարչապետի խոսքը, ըստ որի՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ չի արել։ Ինչո՞ւ հենց հիմա հրապարակեցիք, և ոչ՝ նոյեմբերի 18-ին։

-Նախ՝ պետք է հիշենք, թե նոյեմբերի 17-ին Հայաստանում ներքաղաքական ինչպիսի իրավիճակ էր, և կարծում էինք, որ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրն այդ պահին հենց այդ հարցի լուծումը չէր։ Մենք համոզված էինք, որ ճշմարտությունն ամեն դեպքում ջրի երես է դուրս գալու և դրա համար մի քիչ համբերելը խնդիր չի առաջացնի։ Ես ասեմ նաև մի փոքր դետալ՝ Օնիկ Գասպարյանը Շտաբի պետ էր, և դա հրապարակելու համար տեխնիկական խնդիրներ էր առաջանալու։

-Ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում եք տեխնիկական խնդիր էր առաջանալու։

-Այսինքն՝ գործընթաց կար իրավական, որին նաև Շտաբի պետն էր մասնակցություն ունենալու։ Բայց այստեղ ամենակարևորն ուրիշ հարց է՝ ներքաղաքական իրավիճակն էր, և մենք գտնում էինք, որ ամեն դեպքում՝ ճշմարտությունը ջրի երես է դուրս գալու և կարող ենք մի քիչ էլ համբերել, երբ ժամանակը գա՝ սրա մասին ավելի կոնկրետ կխոսենք։ Օրենքի պահանջ կա՝ որևէ փաստաթուղթ հրապարակելու համար գործընթաց անցնենք։ Այդ ժամանակ Շտաբի պետն այդ գործընթացին մասնակից էր լինելու։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ