Գյումրիում շենքի շքամուտքում հայտնաբերվել է 26-ամյա տղայի՝ սուր կտրող-ծակող առարկայով հարված ստացած դին

Այսօր, մարտի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրիում քաղաքացիները նկատել են, որ Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքում երիտասարդ տղայի դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, Ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները շքամուտքում, աստիճանների մոտ հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 26-ամյա Գևորգ Դ-ի դին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետները, իսկ քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քերական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանձագործությունը բացահայտելու՝ կատարողին և հանցագործության գործիք-առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Շիրակի մարզի դատախազը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ