Իսրայելում հայտնաբերվել են Մեռյալ ծովի մագաղաթների բեկորներ՝ աստվածաշնչյան տեքստերով

Իսրայելցի հնագետները Մեռյալ ծովի մերձակայքում՝ Հրեաստանի անապատում գտնվող Մուրաբատ քարանձավում գտել են բիբլիական տեքստերով մագաղաթների բեկորներ:Գիտնականները նշել են, որ թեպետ տեքստի մեծ մասը գրված է հունարեն լեզվով, բայց Աստծու անունը մի քանի անգամ կրկնվում է եբրայերեն գրության մեջ:

Աստվածաշնչյան տեքստերով մագաղաթներից բացի գտել էին նաև մետաղադրամներ, ինչպես նաև՝ վեց հազար տարի առաջ թաղված երեխայի կմախք ու մոտ 10,5 հազար տարվա վաղեմության բուսական նյութերից հյուսված զամբյուղ:Պեղումները վերսկսվել էին 2017 թվականից և ուղղված էին՝ Հուդայի անապատում հնությունների թալանը կանխելուն:

Այն բանից հետո, երբ 20-րդ դարի 40-ականների վերջերին գիտնականները հայտնաբերել են մթ I-III դարերով թվագրված պատմական, կրոնական և լեզվական մեծ նշանակություն ունեցող ձեռագրեր, գրեթե վեց տասնամյակ անց ոչ մի նոր ձեռագիր չէր հայտնաբերվել:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •