Մաշկի ո՞ր խնդիրները կարող են վկայել կորոնավիրուսի նոր շտամով վարակման մասին

Մաշկային որոշ խնդիրներ կարող են վկայել կորոնավիրուսի նոր շտամով վարակման մասին, կարծում են Արեւելյան Անգլիայի համալսարանի մասնագետները:

Կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանիշները, իհարկե, շարունակում են մնալ տենդը, չոր հազը, հոտառության եւ համի զգացողության կորուստը: Սովորաբար նկատվող այլ նշանների շարքում մասնագետներն առանձնացրել են գլխացավը, ինչպես նաեւ մկանների եւ հոդերի ցավը, քթի փակվածությունը եւ ուժեղ հոգնածությունը:

Սակայն արժե ուշադրություն դարձնել հետեւյալ ախտանիշներին.

«Ցրտահարված» ոտքեր

Ոտքերի կամ մատների վրա կարմիր բծերը եւ բշտիկները հայտնվում են ցրտահարման ժամանակ: Նման խնդիրներ կարող են առաջանալ կորոնավիրուսային վարակման դեպքում: Կորոնավիրուսով հիվանդների մոտ 60 տոկոսը, ով մաշկային ախտանիշներ է ունեցել, ունեցել է նաեւ «ցրտահարված» ոտքերի խնդիրը:

Եղնջատենդ

Քորն ու էկզեման, որոնք արտահայտվում են մաշկի կարմիր հատվածների տեսքով, առավել հաճախ հանդիպում են միջին տարիքի վարակված հիվանդների մոտ:

Վեզիկուլյար ցան

Մաշկի մեկ այլ հնարավոր փոփոխություն, որը կարող է վկայել կորոնավիրուսի նոր շտամով վարակման մասին, այն է, երբ մաշկի տակ հեղուկով լի պարկեր են ահյտնվում, որոնք ջրծաղիկի պատճառով առաջացած վնասվածքներ է հիշեցնում: Այս մաշկային ախտանիշը, որպես կանոն, ի հայտ է գալիս նախնական վարակումից մի քանի շաբաթ անց:

Մակուլոպապուլային ցան

Սա կորոնավիրուսային վարակի արդյունքում առաջացած ամենատարածված մաշկի փոփոխություններից մեկն է: Կարող է ցան մակուլոպապուլային՝ քորով, էրիթեմայի լաքաների կամ ուռուցիկ պապուլների տեսքով: Որպես կանոն, այն հայտնվում է կորոնավիրուսային վարակի այլ հատուկ ախտանիշների հետ միասին: Մաշկային այս ախտանիշը կարող է վկայել այն մասին, որ վարակը, ամենայն հավանականությամբ, ծանր ձեւ կստանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ