«Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ». Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառումէ կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր հանդիպել է «Հայկական աշխարհագրական նախագծի»

անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար:

«Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված.

Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ