Ադրբեջանը Թուրքիային է փոխանցում նաեւ իր ԶՈւ-ն

«Մեկնարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հերթական համատեղ զորավարժությունները, որոնք երրորդն են վերջին 10 ամիսների ընթացքում: Առաջին զորավարժություններին հաջորդեց երկու պետությունների համատեղ ագրեսիան Արցախի Հանրապետության հանդեպ, որն ուղեկցվեց պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դրվագներով: Այս զորավաժությունների հիմնական նպատակը ադրբեջանական զինուժը թուրքականի ստանդարտներին համապատասխանեցնելն է:

«Մենք շարունակում ենք համագործակցությունն Ադրբեջանի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- ասվում է զորավարժությունների մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության «Twitter»-ի հաղորդագրության մեջ: Այսօր Թուրքիան իրականացնում է ադրբեջանական բանակի թուրքականացման գործողություններ:

Արցախյան պատերազմի ժամանակահատվածում այն մեկնարկեց այդ երկրի բանակից տարբեր պատճառաբանություններով ռուսական կրթությամբ բարձրագույն սպայական կազմի հեռացմամբ, իսկ այսօր հրամանատարամարտավարական ուղղվածության վարժանքներով ռազմական մարտավարության նույնականացում է ընթանում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ