Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, պարտություն երբեք չէր լինելու

Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, պատերազմն արդեն վաղուց ավարտված էր, այս հարցերը լրիվ լուծված էր, մեր բանակն ավելի հզոր և ուժեղ էր լինելու, պարտություն երբեք չէր լինելու:

Այս մասին Եռաբլուր պանթեոնում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Գագիկ Մելքոնյանը:

«Վազգեն Սարգսյանի մահով ոչ միայն բանակին վնաս հասավ, այլ մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը: Այսօր մեր բանակը պետք է միասնական լինի: Այսօր մենք տեսնում ենք, որ բանակը քիթը կոխում է քաղաքականության մեջ, ինչը շատ վատ է բանակի համար: Դա ևս մի վերք է առաջացնում բանակին:

Մենք պետք է կարողանանք բոլորս միասին սատար կանգնել բանակին, կառուցվածքային փոփոխություններով, արդիականացնելբանակը: Պետք է կարողանանք մեր մեջքն ուղղել»,-ասաց Մելքոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ