Հայրը գլխատել է 17-ամյա դստերը

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում տղամարդը ձերբակալվել է դստերը գլխատելու կասկածանքով, հայտնում է BBC-ն:

Սարվեշ Կումարը ձերբակալվել է, երբ եկել է ոստիկանական բաժանմունք՝ իր հետ բերելով 17-ամյա աղջկա կտրված գլուխ: Ոստիկանության նկարահանած տեսանյութում լսվում է, թե ինչպես է նա ասում, որ ինքը վրդովված է դստեր ենթադրյալ սիրավեպից այն տղամարդու հետ, որը իրեն դուր չի գալիս: Նրա խոսքով՝ ինքը վերջերս է իմացել դստեր հարաբերությունների մասին, եւ դա իրեն շատ է զայրացրել: Նա ասել է, որ երբ դստերը տանը մենակ է գտել, փակել է սենյակում եւ սուր առարկայով գլխատել է նրան:

Կտրած գլուխը ձեռքին քայլող տղամարդու տեսքից տագնապած՝ տեղի բնակիչները ոստիկանություն են դիմել: Տղամարդը ոստիկաններին ասել է, որ ինքը մարմինը եւ սպանության գործիքը թողել է «սենյակում» եւ ուղեւորվել է ոստիկանության բաժանմունք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ