Հրապարակվել է Արմեն Սարգսյանի՝ վարչապետին ուղղված առարկությունները

Info-Armenia տելեգրամյան ալիքը հարապարակել  է նախագահ Արմեն Սարգսյանի՝ վարչապետին ուղղված առարկությունները։

Հիշեցնենք, որ  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Վարչապետի աշխատակազմը ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է առարկություններ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագծի վերաբերյալ։

Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները, ինչի վերաբերյալ կներկայացնի իր հիմնավորումները՝ օրենքով սահմանված կարգով։Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ