Արտակ Թովմասյանը խաղամոլ է, ով թաղված է պարտքերի մեջ… Ուշագրավ մանրամասները հայտնի մեծահարուստի կյանքից

Ռեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Պատերազմից անմիջապես հետո հայտնվեց երկիրը «փրկելու» տենչանքով հայրենիք վերադարձած և առաջին հայացքից մաքուր անցյալով, երբևէ քաղաքականությամբ չզբաղված և մեծահարուստ Արտակ Թովմասյանը։
Որքան էլ, որ պարոն Թովմասյանը մտնի դերի մեջ և ձևանա որպես մեծահարուստ միևնույն է իրականությունը լրիվ այլ է։

Մի ժամանակ իրոք շատ հարուստ է եղել Արտակ Թովմասյանը և շատ քչերը գիտեն, որ 40-50 միլիոն դոլար պարտք ունի այս պահի դրությամբ։ Այսինքն իր Դվին հյուրանոցն էլ, եթե անգամ վաճառի միևնույն է չի կարող պարտքերը մարել։ Չի կարող նաև այն պարզ պատճառով, որ Դվինի մի մասը իրեն չի պատկանում, այլ պատկանում է Կաբզոնին։ Հենց Կաբզոնն էլ պատճառ է հանդիսացել Արտակ Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի ոչ այնքան լավ հարաբերությունների բարելավմանը։ Չէի ասի թե շատ մտերիմ են դարձել, կամ ընկերներ, բայց Դվին հյուրանոցը Քոչարյանից գնելուց հետո դարձել էին գործընկերներ ու չնայած որ դրանից առաջ Քոչարյանը փորձ էր արել իրենից ինչ-որ բան խլել, կամ էլ խլել էր արդեն։ Այ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները չափազանց մտերիմ էին և գտնվում էին(են) բոլորովին այլ հարթության վրա։ Սերժ Սարգսյանին, Արա Աբրահամյանին և Արտակ Թովմասյանի միավորում է Մոնտե Կառլոն, կամ ավելի կոնկրետ մեկ գիշերվա մեջ 13 միլիոն դոլար խաղատանը կրվելը։ Այո, 3 հոգով 13 միլիոն դոլար մեկ գիշերվա մեջ։

Բայց ինչևէ, անցնեմ բուն թեմային։

Ավելի քան 100 միլիոն դոլար է Արտակ Թովմասյանը վերցնում նախկին պաշտոնյաներից և օլիգարխներից և խոստանում, որ 1 միլիոնի դիմաց մեկ տարվա մեջ 10 միլիոն հետ կվերադարձնի։ Այդ տարիներին կրեպտովոլյուտա կոչվածով շատերն էին զբաղվում և պարոն Արտակի բախտը ոչ միայն չի բերում, այլ ժողովրդի լեզվով ասած տակ է տալիս։ Միակ շանսը պարտքերը տակից դուրս գալու դա քաղաքականությամբ զբաղվելն է, քանի որ Արտակ Թովմասյանը պարտք է 17+-ից մի քանի հոգու և նրան առաջարկվել է, որ եթե քաղաքականությամբ զբաղվի և հաջողվի մարդկանց աչքերին փոշի փչել, կամ չինական լափշա կախել մարդկանց ականջներին, ապա իր պարտքը կներեն։ Այսինքն լրիվ Կարեն Կարապետյանական վիճակ է, բայց լրիվ սնանկ ու շատ անհաջող կրկնօրինակով։
Ի դեպ ասեմ, որ իր ամենամոտ ընկերներին էլ է ներքաշել իր պիրամիդայի մեջ ու «քաշել»: Բոլորին ստել է, թե իբրև ապահովագրված է իր ֆիրման, բայց ապահովագրություն չի եղել։

ԵՒ նման մարդը գալիս է, որ մեզ փրկի։
Ի դեպ խոսակցություն կա, որ նաև պայմանավորվածություն ունի Ուկրաինայի էլիտայի հետ,
այսինքն եթե կարողանա այստեղ պաշտոն ունենա շատ հանգիստ վճարովի ծառայություններ կարող է մատուցել Ալիևին, Ուկրաինայի միջնորդությամբ!!!

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ