Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն

Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարս քաղաքում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Այս մասին հայտնում են միաժամանակ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները:

Զորավարժություններին կներգրավվեն տանկային ստոաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ նշանակության ջոկատայիններ և ուղղաթիռներ: Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում իրականացվելու են նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ

Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին` հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ անց: Լայնամասշտաբ այդ զորախաղերը անցկացվում էին երկրի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին Ադրբեջանի և Թուրքիայի ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ