Ռուս խաղաղապահների դիտակետերն ապահովվել են ժամանակակից ամրություններով

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի հսկման և մոնիտորինգի խնդիրները՝ ժամանակակից ամրություններով և հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում, հայտնում է ՌԴ ՊՆ-ը:

Դիտորդական կետերը հագեցած են Блокпост ամրություններով, որոնք նախատեսված են ռազմական անձնակազմին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկում անցկացնելու համար:

Ներկայումս ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են անցկացնում և հսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական մեքենաների տեղաշարժի անվտանգությունը և բնակիչների տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչպես նաև պատերազմող կողմերի շփման գծի ողջ երկայնքով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ