Արցախի Հանապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասի հրամանատարական կազմը՝ հրամանատար, Արցախի հերոս, լեգենդար Կարեն Ջալավյանի՝ ժողովրդի սիրելի Քյոխի գլխավորությամբ,
լեգենդար զինվորները, ովքեր անառիկ են պահում իրենց վստահված առաջնագիծը, շնորհավորում են Հայաստանի, Արցախի և սփյուռքում ապրող հայերի Ամանորն ու
Սուրբ ծնունդը և իրենց բարեմաղթանքը ողջ հայությանն են փոխանցում մեծն Հովհաննես Շիրազի հայտնի բանաստեղծությամբ.
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ: Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես, Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ: Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես…»։