Մետրոն կաթվածահար է. վիճաբանություն՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ու քաղաքացիների միջև

Մի խումբ անձինք վաղ առավոտյան կաթվածահար են արել Երեւանի մետրոպոլիտենի մի քանի կայարաններում աշխատանքը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Գործարանային» կայարանում էլ բախում է տեղի ունեցել մետրոյով երթեւեկող քաղաքացիների եւ մուտքերը փակած անձանց միջեւ:

Աշխատանքի շտապող քաղաքացիները վեճի են բռնվել մուտքերը փակած քաղաքացիների հետ, պահանջել թողնել մետրոյի աշխատանքն ընթանա բնականոն հունով. մեկը շտապում էր աշխատանքի, մյուսը՝ դեղ հասցնում հիվանդին:

Որոշ ժամանակ մետրոն չի աշխատել այս կայարանում, դռները փակվել են, քաղաքացիներին՝ վագոններից դուրս հանել: Կարճ ժամանակ անց, սակայն, ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարները հեռացվել են, մետրոպոլիտենի աշխատանքը՝ վերականգնվել:

Աշխատանքի շտապող քաղաքացիները ծափահարել են ոստիկանության աշխատակիցներին:

Նույն իրավիճակն է եղել այլ կայարաններում եւս:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ