Արցախյան 2-րդ պատերազմից հետո բողոքի ձայն բարձրացրած 16 կուսակցություներն ի վերջո ներկայացրեցին իրենց միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, ով իրենց խոսքերով պետք է ձևավորի ժամանակավոր կառավարություն ու մեկ տարի անց կազմակերպի արտահերթ ընտրություններ, պայմանով, որ ինքը՝ Վազգեն Մանուկյանը այլևս չի մասնակցելու այդ ընտրություններին:
Վերջին օրերին ավելացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների թիվը, վերջիններս անգամ բողոքի տարբեր ցույցեր են կազմակերպում, քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաներով փորձում են ճնշումներ գործադրել իշխանության վրա՝ հույս ունենալով, որ այդ կերպ կարող են հասնե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:
Սակայն ակնհայտ է, որ 16 կուսակցությունների բարձրացրած բողոքի ձայնը հասարակական լայն շերտերի չի ընգրկում, վերջիներիս կազմակերպած հանրավաքներին քչերն են մասնակցում, իսկ քաղաքացաիական անհնազանդության ակցիաներին անգամ ակցիայի մասնաիցների թիվը չի բավականացնում:
MediaNews-ը հարցում է կազմակեպել, պարզելու համար, թե իրականում ինչ են ցանկանում մեր քաղաքացիները: