ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը դիմում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին ու կամավորականներին

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը դիմում է բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին,

ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

«Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ