Արցախի բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր քաղաքացի կստանա 300 հազար դրամ միանվագ աջակցություն

Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն, հաղորդում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հանգանակած միջոցներով։

Աջակցություն է ստանալու, նախնական գնահատմամբ, 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10 մլրդ դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ