«Նիկոլը դաս չէր տալիս մեզ իր լայվով». Ջիվան Աբրահամյան

Վերաքննիչ դատարանում վերսկսվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

Դատարանում լրագրողների հետ զրույցում Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատ է, ինչպես և եղել է: Դատավոր Արսեն Նիկողոսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:

«Դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է, դա բողոքարկման ենթակա որոշում չէ, և հետևաբար դրան չեմ անդրադառնա»,-ասաց պաշտպանը:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանը չի՞ ներկայանալու դատական նիստին, Արսեն Մկրտչյանն ասաց. «Կարծում եմ՝ նա ներկա չի լինելու»

Ինչ վերաբերում է իր մեքենան վնասելուն, փաստաբանն ասաց, որ համացանցում տարածված վնասված մեքենայի լուսանկարն իր մեքենան չէ, իր մեքենային գույքային վնաս չի պատճառվել, և առանձնապես այդ մասին չի ցանկանում խոսել:

Փաշինյանը դաս չէր տալիս մեզ իր լայվով, իր կարծիքն էր ասում. Ջիվան Աբրահամյան

Փաշինյանը դաս չէր տալիս մեզ իր լայվով, իր կարծիքն էր ասում. Ջիվան Աբրահամյան

Posted by Tert.am on Thursday, January 17, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ