«Կանգնած եմ Արցախի կողքին». կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած ուղերձով ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներ, եկեղեցիներ՝ կատարելով հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Ադրբեջանի հարձակումները հետ մղելու պայքարում ավելի քան 800 զինվոր է զոհվել, տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Ըստ հաշվարկների, Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է՝ ռմբահարման պատճառով. ձմռան ընդառաջ քնում են մեքենաներում կամ բաց դաշտերում:

Ես պաշտոնապես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին՝ ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը:

Չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանը և Թուրքիան որոշել են պատերազմ սկսել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկացնի, որ նրանք հաջողության չեն հասնելու իրենց նպատակներում: Ալիևին և Էրդողանին պետք է հստակ ասել, որ եթե նրանք շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա: Միացյալ Նահանգներն անգործ չի մնա:

Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է Ադամ Շիֆը:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •