Շփման գոտում կրակի խտությունը, առաջին օրերի համեմատ, թուլացել է

Կրակի խտությունը շփման գոտում, առաջին օրերի համեմատ, թուլացել է, նույնը չէ հաստատ՝ ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ի վերջո, կողմերը կրում են կորուստներ, երկու կողմերի զինված ուժերը համապատասխան ներուժ են կորցնում, և չի կարող առաջին օրերի պես մեծ թափ ունենալ։

Բայց առանձին դրվագներով եթե վերցնենք առանձին օրեր, եթե փորձում են կատաղի հարձակում իրականացնել կամ գրոհել կոնկրետ բնակավայրեր կամ բնագծեր, երբեմն կարճաժամկետ այդ խտությունը միանգամից բարձրանում է:

Գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը, իր հարակից անտառներով, որոշ տեղերում չեզոքացման աշխատանքները շարունակվում են: Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի փորձ տապալվել է, զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկան, դիմել են փախուստի: Լարվածությունը պահպանվում է, հիմնական մարտերն ընթանում են օջախային, տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր ԶՈՒ-ի կողմից»,- նշեց Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ