Նախարարությունն ամենօրյա կապի մեջ է ձևավորված կամավորական խմբերի հետ

Տարբեր կամավորական խմբեր շարունակում են սոցիալական աջակցություն ցուցաբերել Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր հայրենակիցներին: Այսօր Երևանի Անգլիական այգում հանդիպեցի այդ խմբերից մեկի հետ, ծանոթացա կամավորներին և նրանց աշխատանքի սկզբունքին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Նախարարությունն ամենօրյա կապի մեջ է ձևավորված խմբերի հետ, սակայն մենք դեռևս խնդիր ունենք կապն ավելի սերտացնելու համայնքների հետ: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս օրերին աշխատող բոլոր կամավորներին: Թիկունքը ձեզնով է ուժեղ»,- գրել է Բաթոյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ