Լուիզա Ղամբարյանը լուսանկար է հրապարակել ձմեռային հանգստի վայրից

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ընտանիքի հետ ձմեռային հանգիստը վայելել է Դիլիջանում: Լուիզան նշեց, որ մեկ շաբաթ տևած հանգիստը պասիվ է եղել և լիարժեք հնարավորություն է տվել վայելելու ընտանիքի անդամների ներկայությունը. «Մեկ շաբաթ հանգստացանք, օդափոխվեցինք, հասցրեցինք բավականին շատ շփվել միմյանց հետ, ինչն առօրյա կյանքում, բոլորիս զբաղվածության պատճառով, միշտ չէ, որ ստացվում է»:

2019-ը Լուիզան սկսել է ակտիվ աշխատանքային ռիթմով և ստեղծագործական նորությամբ: Դերասանուհին այս օրերին նկարահանվում է 32 մասանոց նոր ֆիլմաշարում, որը ցուցադրվելու է փետրվարին Առաջին ալիքով: Սարմենի՝ Արմենակ Սարգսյանի գրական ստեղծագործության հիման վրա նկարահանվող «Շահմարի առեղծվածը» դետեկտիվ հեռուստասերիալում Լուիզան մարմնավորում է Արեգայի կերպարը:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ