Փաստացի, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ սխալ են զեկուցում. Արծրուն Հովհաննիսյան

«Ես երեկ հարց ուղղեցի, եթե Ալիևը վստահ է, որ Մատաղիսն ազատագրել են,ապա ինչու չի այցելում Մատաղիս»,- այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ իր այս հարցի մասին հիշեցրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը բոլոր հիմնավոր կասկածներն ունի ենթադրելու, որ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղակատվության տիրույթում։

«Փաստացի, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ սխալ են զեկուցում, այսինքն՝ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա, և զեկուցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել, զուգահեռ ոգևորվում է կեղծ ինֆորմացիայից, և պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են տեսանյութերով, նույնիսկ»,- ասել է Հովհաննիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ