«Բելառուսը վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանին ռազմամթերք չի մատակարարել». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է լուրերին, թե վերջերս Բելառուսը ռազմամթերք է մատակարել Ադրբեջանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական «Բելտա» գործակալությունը, Բելառուսի նախագահը հերքել է այդ տեղեկությունները՝ շեշտելով, որ վերջին կես տարվա ընթացքում Բելառուսը ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին, ռազմամթերք չի մատակարարել: «Խոսակցության ընթացքում հստակ պատասխան է տրվել այդ կեղծ լուրի վերաբերյալ. վերջին կես տարվա ընթացքում ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին ռազմամթերքի մատակարարում չի իրականացվել»,- ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է գործակալությունը :

Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահին մանրամասնորեն տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Նշվում է, որ Հայաստանի և Բելառուսի նախագահները քննարկել են սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը Հայաստանում և Բելառուսում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ