«Ալիեւն էլ երեկ զայրույթ թափեց այդ թեմայով… Պարոնայք, ձեր տարածած ստերի համար բացատրություն չունե՞ք…». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Մինչ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Վիտալի Բալասանյանի շուրթերով Արցախի ընտրությունների ժամանակ աղմկում էին, թե Նիկոլ Փաշինյանը Քարվաճառում ու Բերձորում խառը’ հայ-ադրբեջանական գյուղեր է հիմնելու, շաբաթներ առաջ Ադրբեջանը վայնասուն դրեց Արցախում լիբանանահայերի վերաբնակեցման կապակցությամբ, ադրբեջանական սպուտնկկների նկարները հրապարակվեցին Քարվաճառում նոր հայկական բնակավայրերի կառուցման վերաբերյալ…

Ալիեւն էլ երեկ զայրույթ թափեց այդ թեմայով… Իսկ սուտը տարածած Վիտալի Բալասանյաննն ու նրա շուրթերով խոսացած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լուռ են, թե ուր են խառը բնակավայրերը և չեն բացատրում, թե ինչու՞ է կատաղել Ալիևը…

Պարոնայք, ձեր տարածած ստերի համար բացատրություն չունե՞ք։

Բա այսօր ինչու՞ եք նոր սուտ տարածել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ