Ո՞ր դեպքերում կա ռիսկ կորոնավիրուսով կրկնակի վարակման համար


Կորոնավիրուսով վարակված պացիենտների մոտ որոշ ցիտոկինների բարձր մակարդակը կարող է կանխել կորոնավիրուսի նկատմամբ կայուն իմունիտետի զարգացումը: Հետեւաբանր, նման մարդկանց մոտ կա ռիսկ կորոնավիրուսով կրկնակի վարակվելու համար՝ պարզել են Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները: Նրանց հետազոտության տվյալները հրապարակվել են Cell ամսագրում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, մասնագետներն ուսումնասիրել են պացիենտների՝ կորոնավիրուսից մահացած փայծաղն ու ավշային հանգույցները: Հերմինատիվ կենտրոնները կառուցվածքներ են, որոնք առաջանում են ավշային հանգույցներում եւ փայծաղում վարակման կամ պատվաստման ժամանակ: Դրանցում ձեւավորվում են B-բջիջների հակամարմիններ,որոնք իմունային հիշողության երկար ապրող բջիջներ են դառնում: B-բջիջներն իմունային համակարգին թույլ են տալիս արագ եւ արդյունավետորեն նույնացնել պաթոգենը, որը հայտնվել է օրգանիզմում, եւ վերացնել այն կրկնակի վարակման դեպքում:

Հերմինատիվ կենտրոններում ձեւավորման մեջ առանցքային դեր են խաղում օժանդակ Т-բջիջները: Սակայն կորոնավիրուսի ծանր ընթացքի ժամանակ դրանք չեն ձեւավորվում: Դրանում մեղավոր է ցիտոկինների բարձր մակարդակը: Կորոնավիրուսի ծանդր դեպքերում հայտանաբերվել է TNF ցիտոկինի մեծ քանակություն այն վայրերում, որտեղ սովորաբար ձեւավորվում են հերմինատիվ կենտրոններ:

Դա նշանակում է, որ չնայած հակամարմինները կարող են պաշտպանել կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված պացիենտներին կարճ ժամանակում, որոշ ապաքինված պացիենտներ կարող են մի քանի ամիս անց կրկին վարակվել կորոնավիրուսով: Դա, գիտնականների կարծիքով, չի ազդի պատվաստանյութերի արդյունավետության վրա, որոնք ցիտոկինների բռնկում չեն առաջացնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ