Քարդաշյանների ընտանիքը մեծանում է։ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չորրորդ երեխային են սպասում

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Քանյե Ուեսթը սպասում են իրենց չորրորդ երեխային:

 Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աստղային զույգի չորրորդ զավակին ևս կրում է փոխնակ մայրը: Նա լույս աշխարհ կգա մայիսին: Քարդաշյանի և Ուեսթի կրտսեր դուստրը՝ Չիկագոն նույնպես ծնվել է փոխնակ մորից անցյալ տարվա հունվարին: Զույգի մյուս երկու երեխաները՝ Նորթը՝ 5, Սենթը 3 տարեկան են։

 

Իր հարցազրույցներից մեկում Քարդաշյանը խոստովանել էր, որ նախկինում բավական ծանր հղիություն է ունեցել, բժիշկները զգուշացրել են հետագայում հղիության դեպքում հնարավոր վտանգների մասին, ինչից հետո զույգը որոշել է դիմել փոխնակ մոր օգնությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ