ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 276-ով, 267 պացիենտ առողջացել է, 5-ը՝ մահացել

Օգոստոսի 14-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41299 դեպք, որոնցից 34164-ն` առողջացած, 814-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6082 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 181962 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1465 թեստ, որից 1189-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 276 նոր դեպք և 267 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ հասնելով 239-ի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ