Մարուքյանը՝ Թանդիլյանի մանդատը վայր դնելու մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է ԱԺ պատգամավոր, իր կուսակից Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելուն:

«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում:

Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:

Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»,- գրել է Մարուքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ