Աշխարհում թանկացել է սնունդը

Սննդամթերքի համաշխարհային գներն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ աճում են: Սննդամթերքի գների ինդեքսի արժեքը հուլիսին հասել է 94,2 կետի, ինչը 1,2 տոկոսով ավելին է, քան հունիսին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցում:

Արտադրության անկման և աշխատանքային միգրանտների պակասի պատճառով բուսական յուղը թանկացել է 7,6 տոկոսով, կաթնամթերքը`3.5 տոկոսով, իսկ շաքարը` 1.4 տոկոսով: Միսն էժանացել է՝ հունիսի համեմատ մսի գինը նվազել է 1,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ`9,2 տոկոսով:

2019 թվականի դեկտեմբերին պարենային ապրանքների գները հասնում էին 5 տարվա մաքսիմումին: Արմավենու յուղն ու շաքարն ամենաշատն են թանկացել: Գները հունիսին բարձրացել են առաջին անգամ տարվա սկզբից ի վեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ