«Ես միշտ պատրաստ եմ եկեղեցուց ներողություն խնդրել, բայց ո՞րն է իմ սխալը». Սարիբեկ Գևորգյան

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել,թե ինչպես է Մոսկվայում հայկական եկեղեցու ճեմասրահներից մեկում,«Ծիրանի փառատոն»-ից բոլորիս հայտնի դարձած գործարար Սարիբեկ Գևորգյանը ներողություն խնդրում,եթե ինչ որ սխալ է թույլ տվել։

Մոսկվաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր տեղադրել՝ կից գրելով.

Ուշադրություն լրագրողնրին և մեր այն հայրենակիցներին, ովքեր ի վերջո ցանկություն ունեն հասկանալ ի՞նչ տեղի ունեցավ հուլիսի 23/24-ին Մոսկվայում, ո՞վ է Սարիբեկ Գևորգյանը և օգոստոսի 2-ին Մոսկվայի Հայկակակն Առաքելական Եկեղեցու ռեզիդենցիայի ներսում ինչ էր տեղի ունենում։ Տեսահոլովակում Սարիբեկ Գևորգյանը ներողություն է խնդրում Սրբազանից և Նորայր Թևանյանից։ Սկզբից իբր, ինքը հարց լուծեց, հետո իրա հարցերը լուծեցին։

Հիշեցնեմ, որ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի տնօրեն Սարիբեկ Գևորգյանի, այս հայտնի հայտարարությունից հետո, ժամեր անց մեր հայրենակիցներից 3 հոգու վրա կրակեցին Շեռբինկայում։

Այս մարդու ֆունկցիան, ինչպես հետգայում հասկացա, հիմնականում հայկական կողմը սաստելն էր, քանի որ «Մետաքսյա Ճանապարհ» ԱԿ-ի սեփականատերը պարզվեց նույնպես հրեա է, Գիներ Եվգենին։ Հիմա հասկանալի է, ինչ էին նրանք Հայաստանի Դեսպանատանը մատ թափ տալիս, և ոչ թե Ադրբեջանի։

Posted by Beda Yegiazaryan on Thursday, August 6, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ