«Կադրերը ուշադիր նայեք… պարզ երևում է, որ լկտի ձևով ներքաշում են կռվի մեջ…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում հայտնված բացահայտ սադրանքով Ալեն Սիմոնյանին ծեծկռտուքի մեջ ներքաշելու կադրերը:

Քիչ առաջ համացանցում հայտնված ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին բացահայտ կերպով սադրելու միջոցով կռվի մեջ ներքաշելու կադրերը վառ ապացույց են բարոյական արժեքներից զուրկ անձանց լկտի պահվածքի:

Կադրերը ուշադիր նայեք… պարզ երևում է, որ հեռացող ԱԺ փոխխոսնակին ինչ-որ բան ասելուց հետո, իսկ հետագայում արդեն հենց ինքը՝ Դանիելյան Արթուրը խոստովանեց որ հայհոյանք է արել վերջինիս հասցեին, լկտի ձևով ներքաշում են ԱԺ փոխխոսնակին կռվի մեջ:

Էս միջադեպի մասին դեռ վաղուց եմ ասել… նախօրոք պլանավորված, կազմակերպված ու գծագրված սցենար էր …

Ու իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում նպատակը մեկն էր՝ փորձել հնարավորինս պախարակել Սիմոնյան Ալենին ու բնականաբար նաև կառավությանն ու իշխող թիմին…

Հայհոյանքին չէր պատասխանի՝ կասեին տղամարդ չէ… տղամարդկություն չունի իրեն հացեագրված վիրավորանքին պատասխանել:

Կպատասխաներ՝ կասեին սա է Ձեր թավիշը, հայհոյում եք ժողովրդին ու ատելություն եք քարոզում…

Քաշքշուկի արդյունքում կհարվածեր՝ կփորձեին պախարակել… իսկ հետագայում հույսեր կփայփայեն ԱԺ-ում մանդատից, անձեռնմխելիությունից զրկելու ու իշխանությունից հեռացնելու համար… Կարճ ասած, Ալենին լռեցնելու միջոց էին փնտրում

Մի բան կարող եմ միայն ասել, իրեն հարգող ցանկացած տղամարդ կաներ նույնը ինչ Սիմոնյան Ալենը… չեմ կարծում գտնվի իրեն ինքնասիրություն ունեցող մի տղամարդ, ով կարողանա կուլ տալ իր սրբություններին հասցեագրված հայհոյանքը:

Համոզված եմ, որ կատարվածի պատասխանատվությունը: շատերն են պատրաստ կիսել Սիմոնյան Ալենի հետ, սա վաղուց սպասված ապտակ էր անհայրենիք փնթիներին:

Հրապարակվել են բացահայտ սադրանքով Ալեն Սիմոնյանին ծեծկռտուքի մեջ ներքաշելու կադրերը

Posted by Taron Chakhoyan on Wednesday, August 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ