Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր․ տուժածների վիճակը գնահատվում է ծանր

Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքեր

Այսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ: Բժշկական կենտրոնում տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Նրանցից մեկը դուրս է գրվել, իսկ մյուսները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ներկայումս տուժածների վիճակը գնահատվում է ծանր:

Վերջիններս կերել են իրենց կողմից անտառից հավաքված սունկ:
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ մասնագետները կրկին զգուշացնում են.
• սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
• չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
• ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,

• սնկերը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական առասպելները, ըստ որոնց թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը,
• չուտել հում սունկ,
• երեխաներին չկերակրել սնկով,

• աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
• սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
• չզբաղվել ինքնաբուժմամբ։

Շարունակվում են արձանագրվել սնկից թունավորման դեպքերԱյսօր Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 5 քաղաքացի՝ «սնկից…

Posted by ՀՀ առողջապահության նախարարություն on Saturday, August 1, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ